Երեւան- Ստամբուլ օդանավն օդ բարձրացավ
Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ժամը 05:20-ին նախատեսված Երեւան- Ստամբուլ չվերթն իրականացվել է 12 ժամ ուշացումով: այս մասին տեղեկացանք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից: Օդանավն օդ է բարձրացել ժամը 17:00-ի սահմաններում: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
