Թուրքիայում ձերբակալվել է 2800 մարդ (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ անցած գիշեր Թուրքիայում հեղաշրջմանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է 2800 մարդ։ BBC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վարչապետը հայտնել է, որ իրավիճակն ամբողջությամբ վերհասկողության տակ է: Յըլըդըրըմը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել է Ֆեթուլահ Գյուլենին։
