Հունաստանը խոստացել է Թուրքիային վերադարձնել թուրք զինվորականների ուղղաթիռը
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է արել հեղաշրջման փորձ ձեռնարկած թուրք զինվորականների կողմից իրենց երկրում վայրէջք կատարած ռազմական ուղղաթիռի վերադարձի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նշվում է, որ իրենք անմիջապես Թուրքիային են վերադարձնելու թուրքական ռազմական ուղղաթիռը: Ինչ վերաբերում է ուղղաթիռում գտնված յոթ զինվորականներին և մեկ քաղաքացիական անձին,ապա նրանց մասին հայտարարություն կանեն լիազոր մարմինները:
