Գրավվել է Թուրքիայի ՌԾՈՒ-ի ղեկավարությանը տեղափոխող ռազմանավը
Պետական հեղաշրջման կողմնակիցների խումբը Թուրքիայի Գելջուկ ռազմածովային բազայում ռազմանավ է գրավել: Նրանց ձեռքում է նաեւ թուրքական ՌԾՈՒ-ի հրամանատարը, հայտնում է Reuters-ը: Ներկայումս հեղաշրջման մասնակիցների խումբը ցանուցիչ է գործում: Նրանց մի մասը հանձնվել է թուրքական իշխանություններին: Երկրի իշխանություններին հավատարիմ ուժայինները ավելի քան 2,8 հազար զինվորականի են ձերբակալել:
