Էրդողանը Թուրքիայում չէ. Յըլդըրըմի սենսացիոն հայտարարությունը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում չէ: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության մեջ է: Հայրենքի վերադառնալու որևէ խոչընդոտ չկա»,-«Ինտերֆաքս»-ը մեջբերում է Յըլդըրըմի խոսքը: Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ «Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ տապալվել է պետական հեղաշրջումը՝ շնորհիվ նրա, որ փողոց են դուրս եկել երկրի քաղաքացիները»:
