Զինվորականներից հարսանիքին միայն ներկա չի եղել Աքըն Օզթուրքը. լրացված
Թուրքիայում հուլիսի 15-ին ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է եղել երկրի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար Աքըն Օզթուրքը, ում աջակցել է փեսան` գնդապետ Հաքան Քարաքուշը: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը: Հուլիսի 15-ին Էսքիշեհիրում Թուրքիայի զինված ուժերի բոլոր բարձրաստիճան սպաներն ու հրամանատարները ներկա էին հակաօդային պաշտպանության հրամանատար Իլհան Շանվերի աղջկա հարսանիքին: Բարձրաստիճան զինվորականներից հարսանիքին միայն ներկա չի եղել Աքըն Օզթուրքը:
