Չավուշօղլուն պահանջում է Հունաստանից
Թուրք ուժայինները, որոնց ուղղաթիռը վայրէջք էր կատարել հունական Ալեքսանդրուպոլիսում, քաղաքական ապաստան էին խնդրել Հունաստանի իշխանություններից, փոխանցում է հունական ERT հեռուստաալիքը:Ինչպես նշվում է՝ Black hawk տեսակի ուղղաթիռը պատկանում է թուրքական ոստիկանությանը: Նախնական տվյալներով՝ գործը փոխանցվել է Հունաստանի ԱԳՆ-ին: Նախարարությունից հայտնել են, որ տեղական ժամանակով 10.45-ին ուղղաթիռն աղետի ազդանշան է տվել, ինչից 6 րոպե անց այն վայրէջք է կատարել: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեպքի հետ կապված հորդորել է Հունաստան փախած 8 անձանց անմիջապես հանձնել իրենց:
