Հունաստանը Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարողներին ձերբակալել է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձ ձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկ քաղաքացիական անձի տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում և ապաստան խնդրել: Սակայն Հունաստանի ԱԳՆ նախարարությունից հայտնում են, որ նրանք ձերբակալվել են, քանի որ ապօրինի են ներխուժել երկիր: Տեղական ժամանակով 10.45-ին ուղղաթիռն աղետի ազդանշան է տվել, ինչից 6 րոպե անց այն վայրէջք է կատարել:
