Մեծ թվով զինվորներ են ձերբակալվել. լուսանկար
Թուրքիայում Շըրնաք նահանգում 309 զինվոր է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու գործով ձերբակալությունները զինվորականության շրջանում շարունակվում են:
Համացանցում հայտնվել են ձերբակալված զինվորների լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք բոլորը կապված ձեռքերով նստել ժանդարմերիայի վարչության բակում: Ձերբակալվածների շարքում են երկու մայոր և երեք կապիտան:
Ինչպես նշվում է՝ մինչ այս պահը եղած տվյալներով` զոհվել է իշխանության կողմնակից 41 ոստիկան, 2 զինվոր և 47 քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1154 է:

