Թուրքիայի վարչապետը ձերբակալվածների և սպանվածների մասին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների թիվը հասել է 2839 մարդու: «Հիմա ձերբակալված են հեղաշրջման փորձի մասնակիցներից 2839-ը: Նրանց թվում են բարձրագույն ու միջին սպայական կազմի զինվորականներ», - ասել է Յըլդըրըմը Նա նշել է, որ զոհերի թիվն արդեն հասել է 161 մարդու, ևս 1440-ը վիրավոր են:
