Եթե Արցախը տարածքներ զիջի, դա կկրի շարունակական բնույթ. Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» թեմայով քննարկման ժամանակ հայտնել է, որ եթե Արցախը տարածքներ զիջի, դա կկրի շարունակական բնույթ:
«Եթե Արցախը տարածքներ զիջի, էլի ու էլի զիջելու է: Հողեր, ինչ-որ կարգավիճակի դիմաց, տարբերակը կոնկրետ ինձ համար ընդունելի չէ, որովհետև զիջումը մեզ ոչինչ չի տալու, մենք զիջելու ենք և շարունակաբար»,- փաստել է Արա Պապյանը:
