Հրապարակները մի դատարկեք. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Twitter-յան իր էջում տարածած տեսանյութում հայտարարել է, որ Գյուլենական շարժման անդամ ԶՈՒ ներկայացուցիչների դեմ գործողությունները շարունակվելու են: «Ձերբակալությունները շարունակվում են: Քաղաքացիներին խնդրում եմ, որ հրապարակները չլքեն` մինչև դեպքերը վերջնականապես ավարտվեն: Քաղաքացիները թող լցվեն հրապարակները՝ հատկապես Անկարայում և Ստամբուլում: Մեր աշխատանքները շարունակվում են՝ ըստ ծրագրվածի»,-հայտարարել է Յըլդըրըմը:
