Թուրք ուժայինները քաղաքական ապաստան են խնդրում
Թուրք ուժայինները, որոնց ուղղաթիռը վայրէջք է կատարել հունական Ալեքսանդրուպոլիսում, քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանի իշխանություններից: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռում 8 մարդ կա: Ուղղաթիռը պատկանում է թուրքական ոստիկանությանը: Գործը փոխանցվել է Հունաստանի ԱԳՆ-ին:
