Պետական TRT հեռուստաալիքը վերսկսել է հեռարձակումը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինվորականների կողմից գրավված TRT պետական հեռուստաընկերությունը վերսկսել է հեռարձակումը: Թուրքական Sondakika.com լրատվական կայքի հաղորդմամբ՝ իշխանություններին հաջողվել է հեռուստաընկերության շենքի դիմաց հավաքված ժողովրդի հետ ներխուժել շենք և ձերբակալել շենքը գրաված զինվորականներին:
