Անկարայում ոստիկանությունը բանակցում է Գլխավոր շտաբում գտնվող զինվորների հետ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում զինված ուժերի գլխավոր շտաբը փորձում է հետ վերցնել ոստիկանության գործողությունների վերահսկումը: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հաղորդում է, որ ոստիկանությունը մտել է գլխավոր շտաբ և բանակցություններ է սկսել այնտեղ գտնվող «անջատողական գյուլենական FETÖ/PDY խմբավորման անդամ զինվորների հետ: Ավելի վաղ ԶՈՒ գլխավոր շտաբից դուրս են եկել և հանձնվել են մոտ 700 անզեն շարքայիններ:
