Ստանձնել է Նիցցայի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հուլիսի 14-ին ֆրանսիական Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 84 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն:
Համապատասխան հայտարարությունը տարածել են խմբավորմանը մոտ ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչության գործով ձերբակալվել է 5 մարդ:
