Մարտի 1-ին՝ համազգային հանրահավաք
Իշխանափոխության համար պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում համազգային հանրահավաք է հրավիրում:«Մեկնարկում է հայկական գարունը»,- քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը: «Նոր Հայաստանի» շատբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն էլ հայտարարեց, որ իրենք դուրս են եկել փողոց՝ խոստանալով մնալ այնտեղ, մինչև չեն «ձերբազատվել այս ռեժիմից», ու որ իրենք իրենց խոստմանը տեր են, և որ «Նոր Հայաստան»-ը հերթափոխով շարունակելու է մնալ Ազատության հրապարակում եւ հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել ժողովրդի, լրագրողների հետ: «Կոչ ենք անում բոլորին մարտի 1-ին գալ եւ մասնակցել համազգային հանրահավաքին: Այդ օրը մենք բացի հանրահավաքից հարգելու ենք նաեւ մարտի 1-ի զոհերի հիշատակը: Մինչեւ այդ ամեն ուրբաթ մենք ժամը 5-ին կազմակերպելու ենք տարբեր քննարկումներ եւ հարցուպատասխան»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
