Ռազմական հեղաշրջման մասնակիցների ուղղաթիռը խոցվել է.Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում կառավարական տարբեր շինություրնների վրա հարձակված ուղղաթիռը խոցվել է, հայտնում է РИА Новости-ն:
Ռազմական ուղղաթիռն օգտագործվում էր ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կողմից: Այն խոցել են կառավարական ուժերը՝ Գելբաշի շրջանում:
Հաղորդվում է, որ ուղղաթիռն օգտագործել են Turksat արբանյակային օպերատորի շինության վրա հարձակվելու նպատակով:
