Ինչով ավարտվեց պետական հեղաշրջման փորձը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման կողմնակից զինվորականները հանձնվում են և հեռանում Ստամբուլի Բոսֆորի կամրջից, հայտնում է Gazeta.ru-ն:
Տասնյակ զինվորականներ վեր պարզած ձեռքերով շղթայաձև հեռանում են տանկերի և այլ զինամթերքի մոտից:
Թուրքիայում, որտեղ հուլիսի 15-ին լույս 16-ի գիշերը պետական հեղաշրջման փորձ է տեղի ունցել, հայտնում են առաջին պաշտոնանկությունները։ 29 գնդապետ և 5 գեներալ պաշտոնաթող են եղել։
Գլխավոր շտաբի շենքը ներկայում գտնվում է կառավարության վերահսկողության ներքո։ Խռովարարների մի փոքր խումբ շարունակում է դիմադրել։ Երկրի իշխանությունները հստակեցնում են, որ խռովարարների ձեռքում ընդհամենը մի քանի ուղղաթիռ կա, ոչ կործանիչներ, ոչ այլ ինքնաթիռներ։
Կասեցվել են գրոհները նախագահական պալատի և խորհրդարանի վրա։ Կարելի է ասել, որ հեղաշրջման փորձը ճնշվել է։
Թուրքիայում պետական հեղաշրջման հետևանքով 90 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 1154, բերման ենթարկված զինվորականները 1563-ն են։
