Թուրքիայի ԳՇ պետն ազատ է արձակվել գերությունից
Ինչպես հայտնում է Vesti.ru-ն՝ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն ազատ է արձակվել գերությունից և գտնվում է ապահով վայրում: Ավելի վաղ նա գերի էր վերցվել ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի բանակի Գերագույն շտաբի պետի պաշտոնակատար էր նշանակվել Ումիթ Դունդարը:
