Ուղղաթիռը կրակ է բացել նախագահական թաղամասի ուղղությամբ
Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին հաղորդում է ,որ գիշերը Անկարայում ռազմական ուղղաթիռը կրակ է բացել նախագահական թաղամասի ուղղությամբ, տանկերը շրջափակել են խորհրդարանի շենքն ու կրակ են բացել նրա ուղղությամբ: Այլ մանրամասներ դեռ չի հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անկարայում հզոր պայթյուն է որոտացել, այն լսելի է եղել քաղաքի բազմաթիվ շրջաններում: Ավելի վաղ ոստիկանությունը փակել էր Բոսվորի նեղուցի երկու կամուրջների երթևեկությունը: Որոշ թուրքական լրատվամիջոցներ հաղորդում են մայրաքաղաքի կենտրոնում գլխավոր շտաբի մոտակայքում հնչող կրակոցների մասին:
