Մոսկվայից դեպի Ստամբուլ և Անթալիա բոլոր չվերթները հետաձգվել են
Ռուսական ավիաընկերության մամուլի հաղորդագրությունում ասված է,որ «Աէրոֆլոտ» ընկերության չվերթները Մոսկվայից դեպի Ստամբուլ և Անթալիա և հետադարձ ուղղությամբ հետաձգվել են Թուրքիայում անորոշ քաղաքական իրավիճակի պատճառով:Հուլիսի 16-ին և հուլիսի 17-ին հետաձգվել են չվերթները «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Ստամբուլ և Անթալիա: Նշվում է, որ հետաձգված չվերթների ուղևորները կարող են հանձնել տոմսերն առանց տուգանային պատժամիջոցների: Բրիտանական British Airways և գերմանական Lufthansa ավիաընկերությունները հետ են կանչել ինքնաթիռները, որոնք ուղևորվում էին Ստամբուլ: Հաղորդվում է, որ Ստամբուլի օդանավակայանում հետաձգվել է առնվազն 33 չվերթ:
