Այս քայլը դավաճանական քայլ էր, հեղաշրջման փորձ.Էրդողան
CNNTurk-ը հայտնում է ,որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ոչ մի տեղ չի գնում և մնալու է ժողովրդի կողքին: «Այս քայլը դավաճանական քայլ էր, հեղաշրջման փորձ, և հայրենիքի այդ դավաճանության գինը ծանր է լինելու: F-16 տիպի կործանիչները Թուրքիան ձեռք է բերել թշնամիների դեմ օգտագործելու համար, սակայն հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները կարծում են, որ կարող են դրանք օգտագործել այժմ:Մենք այդ կործանիչները գնել ենք երկիրը թշնամիներից պաշտպանելու համար, սակայն այս պահին օդանավակայանում դրանք խոչընդոտում են ուղևորների վայրէջքին ու թռիչքին, սպառնում են նախագահին»,-ասել է նա: Թուրքիայի նախագահը նշել է, որ Ստամբուլ գալուց առաջ եղել է Մարմարիսում, և իր հեռանալուց հետո այնտեղ ռմբակոծվել է. «Հավանաբար կարծում էին, որ մենք դեռ այնտեղ ենք»,-ասել է նա:
