Անկարայում սպանվել է 17 ոստիկան
Anadolu գործակալությունը հաղորդում է,որ ոստիկանության 17 աշխատակից է սպանվել Անկարայի Հյոլբաշի թաղամասում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Թուրքիայում զինվորականները ռազմական հեղաշրջման փորձ են արել: Իրադարձությունները արագ են զարգացել, Անկարայի և Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է առկա, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրի ղեկավարության գրավման մասին, միևնույն ժամանակ երկրի առաջին դեմքերը՝ նախագահ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը ազատության մեջ են ու հայտարարություններ են անում իրադրության վերաբերյալ:
