Թուրքիայի գլխավոր շտաբի նկատմամբ վերահսկողությունը վերադրաձրել են. Reuters
Reuters գործակալությունը` թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հղումով հայտնում է ,որ Թուրքիայի իշխանամետ ուժերը վերադարձրել են երկրի գլխավոր շտաբի նկատմամբ վերահսկողությունը: Զինվորականների փոքր խմբեր, որոնք մի քանի ուղղաթիռներ են գրավել, այժմ դեռևս շարունակում են դիմադրություն ցույց տալ իշխանություններին,ասել է պաշտոնյան: Աղբյուրը նշել է, որ խորհրդարանի շենքի և նախագահական պալատի վրա հարձակումները ներկայում գրեթե հաջողվել է կանգնեցնել: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է նշանակվել Ումիթ Դունդարը, գերատեսչության ներկայիս ղեկավարի գտնվելու վայրը հայտնի չէ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա գերի էր ընկել և այժմ ազատվել է գերությունից։
