Ոչ մի տեղ չեմ գնալու և մնալու եմ ժողովրդի կողքին.Էրդողան
«Ոչ մի տեղ չեմ գնում և մնալու եմ ժողովրդի կողքին։ Այս քայլը դավաճանական քայլ էր, հեղաշրջման փորձ, և հայրենիքի այդ դավաճանության գինը ծանր է լինելու»,-Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նա հայտարարել է, որ F-16 տիպի կործանիչները Թուրքիան ձեռք է բերել թշնամիների դեմ օգտագործելու համար, սակայն հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները կարծում են, որ կարող են դրանք օգտագործել այժմ: «Մենք այդ կործանիչները գնել ենք երկիրը թշնամիներից պաշտպանելու համար, սակայն այս պահին օդանավակայանում դրանք խոչընդոտում են ուղևորների վայրէջքին ու թռիչքին, սպառնում են նախագահին»,-ասել է նա:
