Թուրքիայում 754 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում զինված հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով 754 մարդու է ձերբակալվել,հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով թուրքական պետական լրատվական գործակալությանը: Al Jazeera հեռուստակայանի տվյալներով` հեղաշրջման փորձին մասնակցել է 400-500 սպա` գնդապետ եւ փոխգնդապետ: Հրաման է տրվել ոչնչացնել ապստամբների կողմից գրավված Իսկիշախիր ավիաբազայից թռչող բոլոր ինքնաթիռները: Միաժամանակ նշվում է, որ Անկարայի երկնքում նախկինի նման շատ ցածր բարձրության վրա շարունակում են թռչել ուղղաթիռներ: Խորհրդարանի շենքը հրթիռակոծելուց հետո` նրանց կրակ են բացել քաղաքում գտնվող ժանդարմների նստավայրերի վրա: Ստամբուլի Տաքսիմ հրապարակում գտնվող բոլոր զինվորականները հեռացել են, նրանց մի մասը հանձնվել է ոստիկանությանը:
