Ցանցահենների խումբը Լեհաստանի կառավարությունից պահանջում է 50 հազար դոլար
Ցանցահենների խումբը Լեհաստանի կառավարությունից պահանջում է 50 հազար դոլար, երկրի պաշտպանության նախարարության բազայից, որն իբր կոտրել են, տվյալներ չհրապարակելու դիմաց, հայտնում է РИА Новости-ն: «Կամ կվճարեք 50 հազար դոլար, կամ էլ մենք կսկսենք հրապարակել տվյալներ գերատեսչության ցանցից»,— ասվում է ցանցահենների հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նրանք առաջին նյութերն արդեն հրապարակել են: Մանրամասվում է, որ նախարարությունն այս պահին զբաղվում է համացանցում հրապարակված նյութի ուսումնասիրությամբ:
