Ահաբեկչության հետևանքով զոհված հայուհին փրկել է փոքրիկի կյանքը
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված հայուհին փրկել է սայլակի մեջ գտնվող փոքրիկ երեխայի կյանքը: Ականատեսները պատմել են, որ հարձակման ժամանակ աղջիկը նետվել է սայլակի վրա և իր մարմնով փակել այն կրակոցներից: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հաստատել է, որ զոհվածների մեջ կա նաև ազգությամբ հայ կին:
