Փարիզի դատախազությունը նոր տվյալներ է հաղորդում
Փարիզի դատախազությունը հաղորդել է Նիսի հարձակման հետեւանքով 202 տուժածի մասին: Այս մասին գրում է Associated Press-ը: Տուժածներից 52-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 25-ն էլ վերակենդանացման բաժանմունքում կենսապահովման սարքին: Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Բաստիլի օրվա առիթով կազմակերպված հրավառության ժամանակ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Դրանից հետո վարորդը շուրջ 2 կմ է անցել՝ ձգտելով մարդկանց շրջանում հնարավորինս շատ զոհերի հանգեցնել: Ոստիկանությունը գնդակահարել է հանցագործին: Վերջին տվյալներով՝ հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա: 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Զոհերի թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա:
