Ռուսական Ս-400-ները Ղրիմում
ՌԴ ՀՕՊ 31-րդ դիվիզիայի զենիթահրթիռային 18-րդ գունդը, որը տեղակայված է Ղրիմում, օգոստոսին կստանա С-400 համակարգեր: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գնդի շտաբի պետ Եվգենի Օլեյնիկովը: «ՀՕՊ 4-րդ պետական կենտրոնական հրաձգարանի գիտահետազոտական փորձարարական կենտրոնի բազայում նախնական մարտական հրաձգության ավարտից հետո՝ օգոստոսին, Թեոդոսիայում պլանավորվում է մշտական տեղակայման վայր ստացված տեխնիկայի բեռնաթափում»,- զեկուցել է Օլեյնիկովը Ռազմամթերքի ընդունման միասնական օրվա ընթացքում:
