Ձերբակալվել է Նիսի ահաբեկչի նախկին կինը
Նիսում ձերբակալվել է հուլիսի 14-ին ահաբեկչական ակտ իրականացրած տղամարդու կինը: Այս մասին հաղորդում է Meduza.io-ն՝ հղում անելով BFM TV հեռուստաալիքին։ Նշվում է, որ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նշենք՝ հինգշաբթի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։ Բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին Նիսի Անգլիական լողափին Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունը դիտելու: Զոհվել է 84 մարդ, կան հարյուրավոր վիարվորներ, իսկ 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։
