Ով ուզում է լինի այդ տանիքը․ Վլադիմիր Գասպարյան
Եթե հետախուզվողները ինչ–որ երեւույթների, պաշտոնատար անձի շրջապատից են, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ավելին պետք է արվի։ Այսօր այս մասին ոստիկանությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ «Հետախուզվողները, հատկապես եթե այս կամ այն երեւույթների տանիքների տակ են, իսկ այդ երեւույթները հանցավոր հակումներ ունեցող անձինք են, ով ուզում է լինի այդ տանիքը, հետախուզվողը պիտի բռնվի։ Ավելին, եթե ինչ–որ մի պաշտոնատար անձի, կամ ինչ որ երեւույթի շրջապատից է, ավելին պիտի արվի, որովհետեւ եթե այս կամ այն հովանու տակ գտնվող քրեական տարրը չի հայտնաբերվում, դա երկրի ոստիկանության հեղինակությանն է կպնում, դա սկզբունքային հարց է»,-ասել է Գասպարյանը։
