Հայաստանի երիտասարդական ընտրանին մեկնարկում պարտվեց
Հայաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականը պարտությամբ սկսեց ելույթները Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: Խաղի ընթացքում Հայաստանը հիմնականում առջեւում էր հաշվի մեջ, սակայն վերջնամասում մրցակցին հաջողվեց հաղթանակ կորզել: Հաջորդ խաղում Հայաստանը կմրցի Պորտուգալիայի հետ:
