Նիսի ահաբեկչությունից տուժածներից 52-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 202-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլին: Բժիշկները պայքարում են նրանցից 25-ի կյանքի համար, ևս 52-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
