Լավրովն ու Քերին ծաղիկներ են դրել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ծաղիկներ են դրել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Նիսի ահաբեկչությունից զոհվածներին: Ինչպես հայտնում է «Լենտա»-ն՝ Լավրովն ու Քերին բանակցություններ են վարել նաև Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանի հետ:
