Մանրամասներ՝ Քերի-Լավրով հանդիպումից (տեսանյութ)
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները Մոսկվայում դեռևս շարունակվում են: «Մենք պետք է աշխատենք և պայմանավորվածություններ ձեռք բերենք ինչպես Սիրիայի և Ուկրաինայի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ու Մերձավոր Արևելքի հակամարտությունների շուրջ: Հույս ունեմ նաև, որ երկկողմանի հարաբերությունները ևս կկարեւորվեն, որի մասին խոսել եք նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ»,-ասել է Քերրին, նշված է ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրության մեջ։
