Ֆրանսիայում սուգ է հայտարարվել
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի վարչապետ Մանուել Վալսը եռօրյա սուգ է հայտարարել. տեղեկացնում է Demokrathaber-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու մասին: Նշենք, որ Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի, 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:
