Օլանդն այցելել է Նիսի ահաբեկչության հետևանքով վիրավորվածներին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նիս քաղաքում այցելել է հուլիսի 14-ի ահաբեկչությունից տուժածներին: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատի տեղեկատվական համակարգը: Օլանդը հիվանդանոցում հանդիպել է վիրավորներին, ինչպես նաև բժիշկներին: Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի, 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:
