Պուտինը հեռուստաուղերձով դիմել է Ֆրանսուա Օլանդին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձով է դիմել է Ֆրանսուա Օլանդին եւ ֆրանսիացի ժողովրդին: Նա ցավակցություն է հայտնել Նիսում առնվազն 84 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության ընթացքում զոհվածների հարազատներին եւ ազգականներին: «Թանկագին Ֆրանսուա, Ռուսաստանը գիտե, թե ինչ բան է ահաբեկչությունը եւ այն սպառնալիքները, որ դա ստեղծում է մեզ բոլորիս համար: Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ բախվել է նման ողբերգությունների եւ խորապես վշտացած է տեղի ունեցածից, ցավակցում է ֆրանսիացի ժողովրդին եւ համերաշխ է նրա հետ», - հայտնել է ՌԴ-ի ղեկավարը:
