Լավրովի եւ Քերրիի բանակցությունները 4 ժամից ավելի են տեւում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները Մոսկվայում արդեն չորս ժամից ավելի են տեւում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հանդիպումը սկսվել է Մոսկվայի ժամանակով 10:00-ին: Կողմերը պետք է անդրադառնային Սիրիայում իրավիճակին, ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությանը:
