Կարող է, ես ուզում եմ այդ գումարով վրան խփել. նախարար
ՀՀ Էկոնոմկիայի նախարար Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով պետաշխատողների հանգստի փաթեթի առթիվ Վերահսկիչ պալատի գնահատականներին, նշեց, որ դա մարդու սեփականությունն է, նա կարող է կանխիկացնել, և դա օրենքով արգելված չէ: «Կարող է, ես ուզում եմ այդ գումարով վրան խփել մի տեղ, ընտանիքով հանգստանալ»,- ասաց նախարարը: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Իշխան Զաքարյանի նշած՝ սոցփաթեթների ապօրինի կանխիկացում արտահայտությունը տեղին չէ. սահմանափակումներ կան, բայց արգելված չէ: «Փաստորեն, կան, որ տուրօպերատորները չեն վճարել հանգստյան տներին, հետևաբար սա պետք է կարգավորվի, սակայն լիցենզավորում համակարգում չկա: Մենք արդեն 3 կազմակերպությունների հանել ենք հաշվառումից»,-ասաց Մինասյանը:
