Նիսի ահաբեկչության վայրում գտնվող ռեստորանի հայազգի սեփականատերը մանրամասներ է հաղորդել զոհված Արևիկի և Գայանեի մասին
Նիսում երկու զոհված հայերը կանայք են. այս մասին «Արևելքի» հետ հեռախոսազրույցում ասել է Նիսի La Cucina ռեստորանի սեփականատեր Վահիկ Սահակյանը։
Նա հավելել է, որ նրանցից մեկին՝ Արևիկին անձամբ էր ճանաչում, իսկ մյուս զոհին՝ Գայանեին մի քանի անգամ էր տեսել:
Վահիկ Սահակյանը տեղեկությունը ստացել է զոհված հայուհիների ընկերուհուց, որն ասել է, թե Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու մանրամասները հայտնի չեն:
Ըստ Վահիկ Սահակյանի, նրանք Նիս տեղափոխված հայաստանցիներ են: Մեր զրուցակիցը նշեց, որ Նիսի հայկական համայնքում խոսում են նաև ևս մեկ հայ զոհի՝ տղամարդու մասին, որին ինքը չի ճանաչում:
Վահիկ Սահակյանի La Cucina ռեստորանը մոտ է ահաբեկչության վայրին:

