Նիսի ահաբեկչությունը հեգնելու պատճառով լրագրողին ազատել են
Թուրքիայում էրդողանամետ AA լրատվական գործակալության լրագրող Ալի Քահրամանն աշխատանքից ազատվել է Twitter-յան իր էջում Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը հեգնելու պատճառով:Քահրամանը գրառում է արել իր միկրոբլորգում՝ տեղադրելով նաև ծիծաղելու սմայլիկ: «Պետք է Ֆրանսիայում հարձակման ընթացքում բազմության մեջ խուժած բեռնատարի արգելակները խափանված լինեն…դա ահաբեկչություն չի լինի»,-գրել է Քահրամանը: Լրագրողի անհեթեթ մեկնաբանությունը կարճ ժամանակում բազմաթիվ քննադատությունների է արժանացել, ինչի պատճառով վերջինս ստիպված է եղել ապաակտիվացնել իր միկրոբլոգը: Մեկնաբանությունը պատճառ է դարձել նաև նրա՝ աշխատանքից ազատվելուն:
