Չավուշօղլուն Բաքվում քննարկում է ԼՂ հիմնահարցը
Անկարան հնարավոր է համարում Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համագործակցության ձևաչափի ստեղծումը: Այդ մասին Ադրբեջանի մայրաքաղաքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքներով : «Տարածաշրջանում խոշոր նախագծերի իրականացումը, մասնավորապես՝ «Նոր մետաքսի ճանապարհը», թույլ կտա Ադրբեջանին դառնալ տարանցիկ կենտրոն: Այդ նախագծերի իրականացման համար Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են համագործակցել ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ ձևաչափով՝ այլ երկրների հետ: Մասնավորապես, մենք ցանկանում ենք ձևավորել Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան եռակողմ ձևաչափը, հնարավոր ենք համարում նաև Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափի ստեղծումը»,- հայտարարել է Չավուշօղլուն: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
