Արծվիկ Մինասյանը մեղադրում է լրագրողներին
ՀՀ Էկոնոմկիայի նախարար Արծվիկ Մինասյանը ,լրագրողների հետ հանդիպմանը,խոսելով ներմուծման ոլորտում առկա մենաշնորհների վերացման մասին,հայտարարեց.«Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ներմուծվող բոլոր ապրանքատեսակների մասով էլեկտրոնային համակարգ է ստեղծում:Այդ համակարգում ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա որևէ ապրանքի մասով մուտքագրել ապրանքի կոդը կամ անվանումը ու պարզել բոլոր ընթացակարգերը»: «Անունները դուք ինձանից շատ լավ գիտեք, ավելորդ տնտեսական քաղաքականությունը վերածել նեղ, փոքր, խմբային, անձնական մոտեցումների ես պատրաստ չեմ, որովհետև իմ գլխավոր խնդիրը, որպես էկոնոմիկայի նախարարի, համակարգային լուծումներ առաջարկելն է կառավարությանը՝ ոլորտներն ամբողջական ազատականացնելու ուղղությամբ», - շեշտեց Արծվիկ Մինասյանը՝չցանկանալով անուններ հրապարակել: Նա նաև ասաց, որ բոլոր այն ապրանքների մասով, որոնք հնարավոր է արտադել Հայաստանում, կիրականացվի ներմուծման փոխարինման ամբողջական քաղաքականություն՝ տեղական տնտեսության և ձեռնարկությունների իրավունքների պաշտպանության լիարժեք համակարգով: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանը նշեց՝ այս հարցում լրագրողները ոչ թե պետք է խանգարեն, այլ՝ օգնեն:«Այն, ինչով ձեզնից մի մասը զբաղված է, ուղղակի խանգարում է երկրի զարգացման ընթացքին»:
