Իսպանիայում հայ հայտնի գործարար է ձերբակալվել
Իսպանիայում ձերբակալվել է ազգությամբ հայ Արման Մայիլյանը, ով Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատերն է, հայտնում է Armtimes.com-ը: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խմբավորումը (որի 11 անդամ ձերբակալվել է) հիմնականում բաղկացած է եղել ուկրաինական ծագում ունեցող անձանցից եւ զբաղվել է փողերի լվացմամբ եւ այլ հանցավոր գործունեությամբ: ««Յուբարի»-ի սեփականատեր Արման Մայիլյանը հաջողակ գործարար է՝ հայտնի Հայաստանում եւ Բարսելոնում, ով ն զարգացրել է իր բիզնեսը վերջին չորս տարիների ընթացքում, նաեւ ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ»: Նշվում է, որ նա մտերիմ հարաբերություններ է ունեցել իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Լեոնել Մեսսիի եւ Նեյմարի հետ: Մանրամասները` այստեղ:
