Ոչ ոք չգիտի՝ ահաբեկչությունը երբ, ում կհարվածի.վարչապետ
Ըստ AA-ի՝ Twitter-յան էջում հրապարակած հայտարարության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել է Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը: « Թուրքիան կիսում է Ֆրանսիայի վիշտը:Ահաբեկչությունը մարդկային հանցագործություն է: Ոք ոչ չգիտի՝ հաջորդը ում, որտեղ է հարվածելու»,-ասել է Յըլդըրըմը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին ցավակցություն է հայտնել Ֆրանսիային՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ֆրանսիայի հետ համագործակցությունը շարունակելու կարևորությունը:
