Ծննդաբերելուց մեկ ամիս անց երիտասարդ կին է մահացել
Նախօրեին Գյումրիում երիտասարդ կին է մահացել. պարզվում է՝ կինը ընդամենը մեկ ամիս առաջ լույս աշխարհ է բերել տղա երեխա: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 30-ամյա կինը վաղաժամ ծննդաբերություն է ունեցել, և հունիսի 1-ին ծննդաբերել է 7 ամսական տղա երեխա: Նորածնին ունենալուց հետո կինը պարբերաբար հետազոտությունների է ենթարկվել, անգամ տարբեր հիվանդանոցներում, իսկ նախօրեին «Գյումրի» Բ/Կ-ում հետազոտվելուց հետո կինը անհասկանալի պատճառներով մահացել է: Կնոջ մահվան պատճառը դեռևս անհայտ է, սակայն հարազատները գտնում են, որ բժշկական սխալ է տեղի ունեցել:
