«Ինչպե՞ս նվազեցնել անձնական էջերը կոտրելու ռիսկը».խորհուրդներ մասնագետից.տեսանյութ
«Պետք է բոլորս հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել և յուրաքանչյուր պահ կարող է ամեն ինչ վերսկվել, դաշտի և ընդհանրապես կայքերի պատասխանատուները պետք է աչալուրջ լինեն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը՝ նշելով,որ այս պահին կայքերի վրա հարձակումները թուլացած են և որևէ գրոհ ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից չկա: Բանախոսը սոցցանցերից օգտվող սովորական օգտատերերին խորհուրդ տվեց անձնական էջերի ինֆորմացիայի հետ կապված շատ ուշադիր լինել, հասկանալ, թե որ ինֆորմացիայի դեպքում կարող են իրենց կոտրել կամ արգելափակել, խորհուրդ տվեց նաև ժամանակին փոխել գաղտնաբառերը, ինչը կնվազեցնի էջերի կոտրելու ռիսկը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
